Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Պաշտպանության փոխնախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին

Պաշտպանության փոխնախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին
10.10.2015 | 00:52

Հայաստանի պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, դեսպան Պիեռ Անդրիոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին և շփման գծում տիրող իրավիճակը: Դավիթ Տոնոյանը ներկայացրել է անցած շաբաթներին շփման գծում լարվածության աճի մանրամասներն ու հրադադարի խախտումների հետևանքները: Կարևորելով սահմանագոտում իրադրության հետագա լարվածության աճի անթույլատրելիությունը և բանակցային գործընթացում կառուցողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ կողմերը կարծիքներ են փոխանակել փոխվստահության մթնոլորտի ձևավորման և հրադադարի ռեժիմի պահպանման տարբեր հնարավորությունների շուրջ:

Դիտվել է՝ 726

Մեկնաբանություններ